Բերկուտը գրոհում է ցուցարարներով լի Կիևի քաղաքապետարանի շենքը
Աշխարհ
Ուկրաինայում ներքին զինված ուժերի և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման զինվորները գրոհել են Կիևի քաղաքային ադմինիստրացիայի շենքի վրա, որը գրավված էր ընդդիմադիր ցուցարարների կողմից. գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքին մոտեցել էին 3 ավտոբուս` ուժային կառույցների աշխատակիցներով: Նրանք շրջափակել էին շենքի մուտքը, իսկ զրահապատ զինվորականները ներխուժել էին ներս:
Դեկտեմբերի 11-ի դրությամբ քաղաքապետարանում մնում էին շուրջ 200 ցուցարար: ԱՆցյալ գիշեր «Բերկուտի» գրոհայինները փորձել էին մոտենալ շենքին, սակայն ցուցարարները, ովքեր հաստատվել էին բարիկադների ներսում, պահել են իրենց դիրքերը: Նրանք հրդեհամարման խողովակներով ջուր են բաց թողել «Բերկուտի» զինվորների վրա: Արդյունքում ջոկատայինները նահանջել են դեպի Նեզալեժնոստի Մայդան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն