«Ակտոբեն» հետաքրքրված չէ Պիզելիի և Դեբլեի ծառայություններով
Սպորտ
Ղազախական «Ակտոբեի» ֆիզպատրաստվածության մարզիչ Անդրեյ Միրոշնիչենկոն հերքել է այն տեղեկությունները, համաձայն որի` թիմը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին և «Շիրակի» ֆուտբոլիստ Սերժ Դեբլեի ծառայություններով:
«Մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ մեր թիմի կազմը կհամալրեն Դեբլեն, Լևինը և Պիզելին, սակայն պետք է նշեմ, որ այդ տեղեկությունները ճիշտ չեն: «Ակտոբեի» ուշադրության կենտրոնում այլ ֆուտբոլիստներ են, այդ թվում` նաև լեգիոներներ»,-մարզչի խոսքերը մեջբերում է sports.kz-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում