Կիևը չի հանդարտվում
Աշխարհ
Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքի Բերկուտը հրաժարվել է Կիև մեկնել Մայդանը ցրելու համար: «Մենք համատեղ որոշում են ընդունել խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից հրաժարվելու վերաբերյալ: Չնայած մեր նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին` ողջ կազմը՝ 220 հոգի, հրաժարվել է ավտոբուս նստել և Կիև մեկնել»,- հայտարարել է հատուկ ջոկատայինների հրամանատարներից մեկը:
Իրավիճակին տեղում ծանոթանալու համար Կիև են ժամանել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
ԱՄՆ-ը նողկանք է արտահայտել Կիևում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ իշխանությունների որոշման վերաբերյալ: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տարածած հայտարարությունում. գրում է Ուկրաինսկայա պրավդան: «ԱՄՆ-ը խորը նողկանք է արտահայտում Ուկրաինայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ, որը չի հարգում ժողովրդավարական իրավունքները և մարդկային արժանապատվությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Կիևում գտնվող՝ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին դեկտեմբերի 12-ին փոխարինման կմեկնի Եվրախորհրդում նախագահող երկիր Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
«Էշթոնը պետք է հեռանա: Նա խնդրել է ինձ ժամանել Կիև՝ ԵՄ նախագահող երկրի անունից»,- լրագրողներին հայտնել է Լինաս Լինկյավիչյուսը. նրա խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: Դիվանագետի խոսքով` ինքը պետք է մասնակցի կառավարության և ընդդիմության միջև երկխոսությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն