Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է 2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան 

Մայրաքաղաքում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 17-ից

Հայաստան

2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

«Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառերը, որոնց բարձրությունը 12 մետր է. դրանք ևս, ինչպես և հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։

Երևանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։ Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձևավորում կստանան նաև 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։ Հատուկ ձևավորում կստանան նաև կենտրոնական մի շարք շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ ձևավորման լուծումներում կլինեն նաև անակնկալներ։

Անակնկալներ սպասվում են նաև տոնական միջոցառումների շարքում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանի խոսքով՝ դեկտեմբերի 17-ից մինչև հունվարի 13-ը, բացի խորհրդանշական օրերի մեծ միջոցառումներից, կլինեն նաև տարբեր փոքրածավալ միջոցառումներ՝ բոլոր վարչական շրջաններում, կենտրոնական հրապարակներում։ Կամո Մովսեսյանը ներկայացրել է մեծ միջոցառումների ցանկը։

«Դեկտեմբերի 17-ից հետո, երբ քաղաքապետը խորհրդանշական միջոցառումով կմիացնի Երևանի տոնական լուսավորությունը, կմեկնարկեն տոնական մեծ միջոցառումները՝ ըստ օրերի։ Հանրապետության հրապարակում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև մանկական համերգ»,- նշել է Կամո Մովսեսյանը։ Բացի տոնական միջոցառումները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր թատրոններում դեկտեմբերի 25-ից սկսած կլինեն ամանորյա տոնական ներկայացումներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է միջոցառումների ուղեկից՝ տոնական կերպարներ մարմնավորելու թույլտվություն ստանալու մրցույթը, որին մասնակցել ցանկացողները պետք է նախ հերթագրվեն՝ դիմելով վարչություն։

Տոնական միջոցառումներից բացի, անցկացվելու է նաև ամանորյա տոնավաճառ։ Այդ նպատակով յուրահատուկ ձևավորում կունենա Հյուսիսային պողոտան, որտեղ, բացի ավանդական լուսային և դեկորատիվ տարրերից, կտեղադրվեն նաև տոնավաճառի համար նախատեսված տնակները։ Ամանորյա տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 11-ից մինչև հունվարի 13-ը և հնարավորություն է ընձեռելու բոլորին, հետաքրքիր ժամանակ անցկացնելուց զատ, նաև կատարել գնումներ և վայելել ամանորյա գեղեցիկ երաժշտություն։
«Տոնավաճառը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ է իրականացվում։ Մասնակիցները բոլոր այն ընկերություններն են, որոնք պատրաստ են վաճառելու հատուկ ցանկում ընդգրկված ապրանքատեսակներ. դրանք հիմնականում ամանորյա խորհրդանշական իրեր են»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Ի դեպ, դեկտեմբերի 20-29-ը Մաշտոցի պուրակում և Կոմիտասի պողոտայի ու Կասյան փողոցների հատման հրապարակում գործելու են նաև գյուղմթերքների շուկաներ։

Արազ Բաղդասարյանը նշել է նաև, որ, տնտեսվարողներին, կրթական ու մշակութային հաստատություններին, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին խրախուսելու նպատակով տոնական ձևավորումների մրցույթ է անցկացվելու։

Տոնական միջոցառումների անցկացման ժամանակացույցի վերաբերյալ քաղաքապետարանը պարբերաբար տեղեկացնելու է տարբեր լրատվամիջոցներով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Ամենադիտված