Քիմ Քարդաշյանը նիհարել է 25 կիլոգրամով (ֆոտո)
Հասարակություն
Քիմ Քարդաշյանը հայտնվել է Us Weekly ամսագրի շապիկին` սպիտակ բիկինիով: Վերնագրում ասվում է. «Ես վերադարձրել եմ նախկին կազմվածքս` առանց արհեստական միջամտության»:
Եվ այսպես, 33-ամյա Քիմը նկարահանվել է ճերմակ լողազգեստով: Ծննդաբերելուց հետո նրան հաջողվել է նիհարել 25 կիլոգրամով:
Խմբագրության գլխավոր կայք-էջում գրում են.
«Քիմը առավել քան ինքնավստահ է: Նա իսկապես երկար է աշխատել իր կազմվածքի վրա»:
Նախկինում Քիմը մեզ հայտնել է իր նիհարելու գաղտնիքը` նշելով, որ պետք է քիչ ածխաջրեր պարունակող սննդամթերք օգտագործել, իսկ առավել կոնկրետ` դրանք արգելված են: Նա դրան զուգահեռ զբաղվում է նաև ֆիտնեսով:
Քիմը հայտնել է, որ գոհ է իր արտաքին տեսքից: Նա երբեք չի դադարում հետևել իր սննդակարգին:
Անահիտ Միքայելյան





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն