16 ամիս մինչև 2015-ի ապրիլի 24-ը
Հայկական Մամուլ
«Ազգ»-ի թղթակից Ժան Էսքիյանը Փարիզից տեղեկացնում է, որ մի շարք ծրագրեր են իրագործման փուլում նշելու Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցը: Դրանցից մի քանիսը համաշխարհային նշանակության ծրագրեր են, օրինակ ֆրանսիացի ֆիլմարտադրիչ Ռոբերտ Կետիկյանի եւ լոսանջելեսաբնակ Արտ Սեւադայի ֆիլմերը: Վերջինս Սամվել Սեւադայի որդին է, ֆիլմ է պատրաստում «The Genex» վերնագրով Կոմիտասի կյանքի որոշակի դրվագների մասին: Բայց, ահազանգում է Էսքիյանը, Սեւադային պակասում են ֆինանսական միջոցները, որոնք խոստացվել են նրան Հայաստանի մշակույթի նախարարության եւ մի քանի գործարարների կողմից:
«Մենք ընդամենը 16 ամիս ունենք մինչեւ 2015 թվի ապրիլի 24-ը եւ հուսով ենք, որ անհետեւողականության եւ անվճռականության հետեւանքով ծրագրերը չեն ձախողվի», եզրակացնում է Էսքիյանը:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը