«Բորուսիան» Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մարսելի «Օլիմպիկը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով: Խաղի մեկնարկից 4 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց հյուրերին, իսկ 10 րոպե անց պատասխան գոլը հեղինակեց Սուլեյման Դիավարան: Դորտմունդցիներին հաջողվեց հաղթանակ կորզել. 87-րդ րոպեին Գրոսկրոյցը հաշիվը դարձրեց 2:1:
34-րդ րոպեին «Օլիմպիկը» մնաց 10 հոգով՝ կարմիր քարտի արժանացավ Դմիտրի Պայեն:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը: Արդյունքում Կլոպի սաները պայքարը կշարունակի հաջորդ փուլում: Դորտմունդցիները իրենց ակտիվում գրանցեցին 12 միավոր: Նույնքան միավորով պայքարը կշարունակի նաև Լոնդոնի «Արսենալը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում