Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել Ռուսաստանին' նոր վարկեր ստանալու համար

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրել է,

«ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել Ռուսաստանին' նոր վարկեր ստանալու համար: Ինչպես հայտնի է, 2009թ.-ին Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլարի վարկը ՀՀ կառավարությունը մարեց վաղաժամկետ' եվրոբոնդերի վաճառքից ստացված 700 միլիոն դոլարի հաշվին: Այս իրողությունը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որպես իշխանությունների ձեռքբերում' ասելով. «Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին Հայաստանը ստացել էր Ռուսաստանից»:

Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման տարիներին շուրջ երեք միլիարդի հասած ՀՀ արտաքին պարտքը նվազել է 500 միլիոն դոլարով, այն էլ' բավականին բարձր' libor+3 դրույքով տրված ռուսական վարկով: Խնդիրն այն է, սակայն, թե ինչի հաշվին է դա արվել: Դա կարելի էր ձեռքբերում համարել, եթե այդ վարկը մարվեր ՀՀ տնտեսության զարգացման հաշվին առաջացած դրամական միջոցներով: Մինչդեռ, ինչպես նշվեց, 15 տարով տրամադրված այդ վարկը ՀՀ կառավարությունը վաղաժամկետ մարել է' վաճառելով եվրոբոնդերը եւ այդպիսով դարձյալ որոշակի ֆինանսական պարտավորություններ ստանձնելով դրանց տոկոսադրույքների վճարման հարցում: Եվ այս դեպքում ընդամենը խոսք կարող է լինել ՀՀ պետական պարտքի առավել արդյունավետ կառավարման մասին, ինչի արդյունքում' հաշվի անելով եվրոբոնդերի 6% դրույքը, ըստ պաշտոնական հաշվարկների, հնարավոր կլինի 2014-ին պետական պարտքի 18 միլիոն դոլարի խնայողություն անել:

Այստեղ, սակայն, առավել կարեւոր է այն հարցը, թե ինչու է ՀՀ կառավարությունը եվրոբոնդերից ստացված սուղ գումարներով առաջին հերթին մարել հենց ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տրամադրած վարկը: Այն, որ այդ վարկը տրվել էր շատ վատ պայմաններով, փաստարկ չէ, քանի որ ցանկության դեպքում (առավել եւս' ՄՄ-ին անդամակցելու որոշումից հետո) կարելի էր պարզապես փոփոխել վարկի պայմանները: Ի վերջո, Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ նման փոփոխություններ է արել, ավելին' ներել միլիարդավոր դոլարների հասնող պարտքեր տարբեր' աֆրիկյան կամ ասիական երկրների:

Սակայն Հայաստանի դեպքում, ինչպես հայտնի է, ընդամենը 114 միլիոն դոլար պարտքի դիմաց ռուսները «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ստացան ՀՀ էներգետիկ եւ արդյունաբերական հզորությունների մեծ մասը: Եվ հիմա էլ բավականին խոսուն է այն փաստը, որ Հայաստանն առաջին հերթին շտապում է մարել ոչ թե ՀԲ-ի, ՎԶԵԲ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների վարկերը: Փաստորեն, ռուսները խեղդում են մինչեւ վերջ' «չորով ստանալով» ինչպես վարկի գումարը, այնպես էլ գազի պարտքը' «Հայռուսգազարդ»-ի 20-տոկոսանոց բաժնեմասի տեսքով»:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված