Կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար. ընդ որում, հիմնականում դրանք գնել են «Ագուլիս մեկ» ՍՊԸ-ից: Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին` 159 հազար դրամի, նոյեմբերի 15-ին`441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին` 993 հազար դրամի հուշանվերներ են գնել: Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել. ավելի քան 905 հազար դրամի հուշանվեր գնել է «Վալերի Ստեփանյան» ԱՁ-ից, 230 հազար դրամի հուշանվեր՝ «Արեւնակ», 528 հազար դրամի հուշանվեր էլ` «Գոլդն րեյպ արմաս» ընկերություններից եւ այսպես շարունակ: Այնպիսի տպավորություն է, որ գործադիրում «անցումային» տրամադրություններ են, եւ հուշանվերների փոխանցումը խիստ արդիական է:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը