Ինչու որոշվեց, որ 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ առողջապահության նախարարությանը
Հայկական Մամուլ
2012-ից ՀՀ-ում ներդրված սոցիալական փաթեթների համակարգը գոնե բժշկական ապահովագրության մասով իրեն չարդարացրեց, դրա համար էլ որոշվել է 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ ՀՀ առողջապահության նախարարությանը:
Այս որոշումը դուր չի եկել ընկերություններից շատերին, ու նրանք, ըստ էության, որոշել են, տարին դեռ չավարտած, այլեւս ծառայություն չմատուցել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսուցչուհին պատմեց, որ գինեկոլոգն իրեն հետազոտելուց հետո եզրահանգել է, որ փոքր (50 հազար դրամի սահմաններում) վիրահատական միջամտություն պետք է արվի. «Երբ արդեն վիրահատությանս օրը պետք է նշանակվեր, «Ռեսո» ընկերությունը պիտի ինձ տեղեկանք տար փոխհատուցման համար, սակայն հրաժարվեցին՝ նշելով, թե իմ կյանքին սպառնացող վտանգ չկա, հետեւաբար փոխհատուցելու անհրաժեշտություն չկա»: Իսկ «Ռեսո»-ից էլ «Ժողովուրդ»-ին ասացին. «Սա ֆինանսական կառույց է: Մենք, եղել է, սրտի վիրահատության համար 2 մլն դրամ ենք վճարել... Եթե քաղաքացին դժգոհ է մնացել, կարող է դիմել ֆինանսական հաշտարարին»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը