ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցների կիրառման տարբերակը
ԱՄՆ
ԱՄՆ-ն չի բացառում Ուկրաինայում ցույցի մասնակիցների հանդեպ իշխանությունների կողմից կիրառած գործողություններին ի պատասխան պատժամիջոցների ընդունումը: Նման հայտարարությամբ դեկտեմբերի 11-ին հանդես է եկել ԱՄՆ-ի պետդեպի հատուկ ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին. գրում է Agence France-Presse-ը:
«Մենք դիտարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնց թվում` պատժամիջոցներ, սակայն դեռևս ոչ մի որոշում չենք կայացրել»,-ասել նա:
Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերրին իր դժգոհությունն էր հայտնել Ուկրաինայի իշխանությունների գործողությունների հանդեպ, ովքեր քանդել էին Նեզալեժնոստի Մայդանում ցուցարարների կառուցած բարիկադները: Քերիի խոսքերով` Ուկրաինայի իշխանությունների գործողություններն անընդունելի են և հարիր չեն ժողովրդավարական պետությանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)