«Նապոլին» պատմության մեջ 2-րդ ակումբն է, որը 12 միավորով ՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր չնվաճեց
Սպորտ
«Նապոլին» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, չնայած որ խմբում իր ակտիվում գրանցեց 12 միավոր:
Սա երկրորդ նմանատիպ դեպքն է, երբ թիմը 12 միավորով չի կարողանում դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ: Նախկինում նման դեպք գրանցվել է 1997/98, երբ մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր չի նվաճել ՊՍԺ-ն. տեղեկացնում է Infostrada-ն:
Հիշեցնենք, որ F խմբում 12 միավոր էին հավաքել «Բորուսիան», «Արսենալը» և «Նապոլին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով իտալական ակումբը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում