Կիևում կառուցվող բարիկադների բարձրությունը հասցվել է 4 մետրի
Աշխարհ
Կիևի Նեզալեժնոստի Մայդանում եվրաինտեգրման կողմնակիցները գիշերվա ընթացքում բարիկադների բարձրությունը մեծացրել են մինչև 4 մետրի: Ցուցարարները բարիկադները կառուցում են սառույցից և ձյունից, որոնք լցնում են աղբի տոպրակների մեջ:
Ցուցարարները բարիկադներով փակել են Կերշչատնիկ փողոց տանող բոլոր նրբանցքներն ու փողոցները: Այս պահին Կիևում եղանակը տաքանում է, որից ձյունը սկսել է հալվել. գրում է РИА «Новости»-ի թղթակիցը Կիևից: Միաժամանակ, Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնում են, որ Նեզալեժնոստի մայդանում այս պահին 5 հազար ցուցարար է գտնվում, և ևս 200 հոգի միտինգ են կազմակերպել Գերագույն ռադայի մոտ, սակայն կոպիտ խախտումներ չեն գրանցվել:
Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, իրավիճակն այս պահին հանգիստ է. հայտարարել են ՆԳՆ-ից, մեջբերում է УНИАН-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն