«Բորուսիան» չէր դադարում հավատալ հաղթանակին. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում իր թիմի տոնած հաղթանակը Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ արտագնա խաղում դորտմունդցիները հաղթել են 2:1 հաշվով:
«Այս խաղը հիշեցնում էր «Մալագայի» հետ դիմակայությունը: Վերջնամասում մենք լավ էինք խաղում, սակայն մինչ այդ մրցակցի դարպասների մոտ դիպուկ չինք գործում՝ չկարողանալով օգտագործել մեր հնարավորությունները: «Օլիմպիկը» բարդ մրցակից էր: Նրանք բավականին բարդացրին մեր խնդիրը: Բայց, այնուամենայնիվ, մենք չէինք դադարում հավատալ և յուրաքանչյուր 30 վարկյանը մեկ դաշտի տերերի տուգանային հրապարակում էինք»,-նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում