Առաջին անգամ գերմանական 4 ակումբ ՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել
Սպորտ
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ միանգամից 4 գերմանական ակումբ մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր է նվաճել. տեղեկացնում է nfostrada-ն:
«Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» փլեյ-օֆֆ են դուրս եկել՝ իրենց խմբերում զբաղեցնելով առաջին տեղը, իսկ «Շալկեն» և «Բայերն» իրենց խմբերում զբաղեցրել են 2-րդ տեղը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա երկուշաբթի:
Առաջին զամբյուղ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», ՊՍԺ, «Բավարիա», «Չելսի», «Բորուսիա» Դորտմունդ, «Ատլետիկո», «Բարսելոնա»:
Երկրորդ զամբյուղ՝ «Բայեր», «Գալաթասարայ», «Օլիմպիակոս», «Մանչեսթեր Սիթի», «Շալկե», «Արսենալ», «Միլան», «Զենիթ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում