Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք» Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. Ղազարյան Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակ Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. Ղազինյան Հանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. Վարդեւանյան Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. Խամոյան ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան 

«Անկախ ամեն ինչից՝ կհաղթեմ ես, թե ոչ, միևնույն է, շարունակելու եմ ուրախացնել երկրպագուներիս». Չինար Իսոյան (ֆոտո)

Հասարակություն

«Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծի մասնակից Չինար Իսոյանը ծնվել է Երևանում, մանկությունն անցկացրել Ջավախքում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Դոնի Ռոստով: Ինքնատիպ ելույթների շնորհիվ Չինարը երկրպագուների մեծ բանակ ունի արդեն Հայաստանում: Ներկայացնում ենք Lurer.com-ի հարցազրույցը Չինար Իսոյանի հետ:

-Չինա՛ր, ինչո՞ւ ընտրեցիք երգարվեստը, և ե՞րբ է սկսվել ձեր ստեղծագործական ուղին:

-Ես շատ եմ սիրել երգել դեռ մանկուց: Թե՛ տանը, թե՛ բակում, և թե՛ ընկերական շրջապատում ես միշտ էլ բարձր եմ գնահատել մարդկային փոխհարաբերությունների ջերմությունը և միշտ փորձել ուրախացնել ինձ շրջապատող մարդկանց՝ երգելու և պարելու միջոցով:

8 տարեկան էի, երբ ընդունվեցի Դոնի Ռոստովի Պրոկոֆևի անվան թիվ 10 երաժշտական դպրոցը, որտեղ սովորել եմ 4 տարբեր դասարաններում (ֆորտեպիանո, օպերային երգեցողություն, ջազ- հեղ.): 2003-ին շարունակել եմ ուսումս Արվեստների ուսումնարանում, որն ավարտել եմ 2007-ին: Այնուհետև ուսանել և ավարտել եմ Կոնսերվատորիան (2007-2012):

-Ո՞րն է եղել Ձեր առաջին կատարումը մեծ բեմում:

-Մեծ բեմում իմ առաջին կատարումը եղել է Անուշի արիան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից՝ 2002թ.-ին՝ Մոսկվայում:

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծին:

-Ռուսաստանում էի, երբ տեսա «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծի մեկնարկի մասին պատմող հոլովակը և անմիջապես որոշեցի մասնակցել՝ բաց չթողնելով նաև հայրենիք գալու եզակի հնարավորությունը:

-Որտեղի՞ց է Ձեր այդքան ուժն ու էներգիան:

-Ես հավատում եմ մտքի և մարդկային ջերմության ուժին: Ինձ ուժ է տալիս բնությունը, ինձ շրջապատող մարդկանց ջերմությունը, գեղեցիկը, բարին:

-Ի՞նչ տվեց Ձեզ «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագիծը:

-Նախ ասեմ, որ այն ինձ համար ուղղակի հեքիաթ է՝ ամանորյա հեքիաթ: Այն ինձ տվեց մասնագիտական մեծ աճ, որը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, մեծ թվով ընկերներ, քանի որ նախագծի բոլոր մասնակիցներն իմ ընկերներն են: Այն ինձ տվեց հավատ սեփական ուժերի հանդեպ, ինքնավստահություն:

-Ի՞նչ կասեք նախագծի ժյուրիի մասին:

-Կասեմ, որ նրանք բոլորն էլ «սուպերպրոֆեսիոնալ» են, և ես շատ շնորհակալ եմ իրենց՝ հատկապես քննադատության համար, քանի որ հենց դրա շնորհիվ եմ ես մասնագիտական աճ արձանագրում: Ես շնորհակալ եմ նախագծի ժյուրիի անդամներից միայն այն բանի համար, որ իրենք ունկնդրում են իմ կատարումները: Բայց նրանցից ամենալավն ինձ համար, իհարկե, Միքայել Պողոսյանն է: Նա հիանալի մասնագետ է և մարզիչ: Նա իմ մեջ բացահայտել է այնպիսի որակներ և կողմեր, որոնց մասին ես ինքս տեղյակ չէի: Նա քիչ է խոսում, սակայն` միշտ տեղին: Մենք հասկանում ենք իրար նույնիսկ առանց խոսքերի:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին:

-Շատ շնորհակալ եմ բոլորին, ով ինձ աջակցում է: Ցանկանում եմ, որ բոլորը հավատան սեփական ուժերին և երազանքներին: Մաղթում եմ բոլորին, որ գտնեն իրենց սերն այս կյանքում, որովհետև մենք բոլորս էլ ծնվել ենք սիրելու համար: Ես ցանկանում եմ, որ հրաշքներ լինեն այն մարդկանց հետ, որոնք դրանց չեն հավատում: Ես հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը. անպայման նամակներ գրեք նրան (ծիծաղում է):

-Մաղթում ենք Ձեզ հաղթանակ:

-Շնորհակալություն: Գիտեք, անկախ ամեն ինչից՝ կհաղթեմ ես, թե ոչ, միևնույն է, շարունակելու եմ ուրախացնել երկրպագուներիս իմ կատարումներով:

Հ.Գ. Ի դեպ, Չինարի բոլոր երկրպագուները կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել նրան՝ քվեարկելով նրա օգտին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին՝ 22.00-ից մինչև 22.45-ն ընկած ժամանակահատվածում`ուղարկելով 02 հաղորդագրությունը 1002 համարին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին
Ամենադիտված