Ի՞նչն է զարմացրել Գիսանե Պալյանին տարեդարձի օրը
Հասարակություն
ESem.am-ը գրում է.
Այսօր երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանի ծննդյան օրն է: Պարզվում է` Գիսանեն այսօր շատ զբաղված է, և ծննդյան տարեդարձը նշելու է միայն մտերիմ մարդկանց հետ. «Շատ սովորական եմ նշելու, որպես այդպիսին, խնջույք չի լինելու, միայն շատ մոտ մարդկանցով ենք հավաքվելու: Առավոտից իմ գործերով եմ զբաղված եղել. աղջկաս տարա դաշնամուրի քննության, որից բարձր գնահատական ստացավ: Այժմ էլ շարունակում եմ իմ գործերով զբաղվել»:
Բավականին հագեցված առօրյա ունեցող երաժիշտը պատմեց, որ ծննդյան գիշերը անջատել է հեռախոսը և քնել, իսկ առավոտյան շնորհավորանքների տեղատարափ է եղել. «Առավոտյան միացրի հեռախոսս և տեսա, որ ընկերներիցս բազում զանգեր ու շնորհավորանքներ եմ ստացել: Ընտանիքիս անշդամներն ինձ բավականին զարմացրին` տան բոլոր անկյուններում փոքրիկ անակնկալներ ու շնորհավորական բացիկներ էին դրված: Այդ ամենն ինձ լրիվ բավական է այս մռայլ օրվա համար»:
ESem.am-ը շնորհավորում է Գիսանեին և մաղթում առողջություն ու ամենայն բարիք:
Շնորհավորեց Քրիստինե Պողոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն