Գալուստ Սահակյանն իշխանական մեծ գաղտնիք է բացահայտել. «ՀՀԿ-ն պատրաստվում հեռանալ իշխանությունից»
Հայկական Մամուլ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իշխանական մեծ գաղտնիք է բացահայտել: Նա հայտնել է, թե երբ է ՀՀԿ-ն պատրաստվում հեռանալ իշխանությունից: «Երբ լուծվի Արցախի խնդիրը, երբ Հայաստանը զարգացման հունի մեջ մտնի ու սկսի զարգանալ, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից»,-բացատրել է Գրիգորիչը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե երբ կգա այդ օրը:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ «մի 50 տարի էլ սպասե՛ք...»: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ փոխնախագահը խոստովանել է, թե ինչու են ՀՀ իշխանությունները շարունակում երկիրը պահել թշվառ եւ ծանր վիճակում. որպեսզի իրենց մեթոդներով եւս 50 տարի իշխեն ժողովրդին:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը