Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները
Հայկական Մամուլ
Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում եւ՝ առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի: Այդ փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը' ասելով. «Այո՛, դա հնարավոր սցենար է, եւ դրանք սպասվող վնասներն են»: Սակայն նա նաեւ հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները: Նախարարը երեկ նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները. «Դեռ չի երեւում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինել»: Այլ կերպ ասած՝ Հայաստանը գնում է մի ուղղությամբ, որն անհայտ է նաեւ իշխանությունների համար. փոխարենը, սակայն, Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում մի փոքր էլ երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը