«Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող «էլիտար» զուգարանը վերածվել է պատմական հուշարձանի
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղի հաճախող զբոսաշրջիկներին եւ քաղաքացիներին առ այսօր դեռ չի հաջողվել վայելել 170 հազար դոլարանոց «էլիտար» զուգարանում կարիքները հոգալու բերկրանքը, քանի որ բիոզուգարանն իր բուն նպատակին ծառայելու փոխարեն վերածվել է պատմական հուշարձանի: «Ժողովուրդ»-ը Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, բիոզուգարանն աշխատում է, թե ոչ. «Ես դեռ իմ վերջին խոսքին եմ: Չի աշխատել ու չի աշխատելու: Բազմիցս փորձել են սարքել, բայց չի ստացվել: Ես խնդրում եմ կառավարությունից՝ գան, տանեն, պրծնենք»:
Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետբյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարան Հայաստան բերելու համար: Դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ: Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող բիոզուգարանն էլ չի աշխատում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը