Սարգսյանն ու Աշոտյանը կասկածի տակ են դրել տնտեսագիտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի գիտելիքները
Հայկական Մամուլ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ սկանդալային հայտարարություն են արել: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` 2013թ. մարտի 18-ի հայտարարությանը, թե «այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա», Դավիթ Սարգսյանն ասել է. «Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել»: Իսկ Արմեն Աշոտյանը Ս. Սարգսյանի հայտարարություններն այսպես է որակել է. «Նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել»:
Փաստորեն, վարչապետի մտերիմ նախարարները գտել են Ս. Սարգսյանի հանձնարարությունները չկատարելու լավագույն արդարացումը: Միայն թե, սրանով Դ. Սարգսյանն ու Ա. Աշոտյանը կասկածի տակ են դրել տնտեսության ու տնտեսագիտության վերաբերյալ Ս. Սարգսյանի գիտելիքները եւ այդպես ցույց են տալիս, որ իրենք լուրջ չեն ընդունում այդ խոսքերը` դրանք համարելով ուղղակի քաղաքական հայտարարություն, այլ ոչ թե հանձնարարություն: Իսկ քաղաքական հայտարարությունները մարդիկ անում են սեփական PR-ի շրջանակներում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը