Ուկրաինան վերադարձել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությանը
Աշխարհ
Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչները վերականգնել են նախկինում ընդհատված բանակցությունները ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքների նախապատրաստման շուրջ: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Ոկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հանդիպումը:
Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ հանդիպումը կայացել է, քանի որ Կիևը քաղաքական կամք է դրսևորել համաձայնագրի ստորագրման հարցում և հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են: Արբուզովի խոսքերով` համաձայնագիր և կստորագրվի խնդրահարույց հարցերի լուծումից հետո:
«Բանակցությունների առաջին փուլից հետո կողմերը համաձայնվել են ճանապարհային քարտեզ մշակել, որտեղ նշվելու են Ուկրաինայի ասոցացման համար անհրաժեշտ բոլոր քայլերը»,-հայտարարել է Ֆյուլեն: Բացի այդ` Եվրամիությունը օգնելու է Ուկրաինային Արժույթի Միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների հարցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն