Սիրիայի հակամարտության լավագույն սցենարն Ասադի հաղթանակն է. ԿՀՎ նախկին պետ
ԱՄՆ
Սիրիայի զինված հակամարտության ընթացքում նախագահ Բաշար Ասադի հաղթանակը լավագույն սցենարն է և՛ հենց երկրի համար, և՛ ամբողջ տարածաշրջանի. Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին պետ Հայդենն ահաբեկչության վերաբերյալ ամենամյա զեկույցի ժամանակ, որը կազմակերպվել է ոչ պետական Jamestown Foundation հետազոտական կազմակերպության կողմից. գրում է РИА «Новости»-ն:
«Սիրիայի իշխանությունների հաղթանակն այդ կոնֆլիկտում լավագույն սցենարն է լինելու երկրի և տարածաշրջանի համար»,-ասել է Հայդենը:
Նրա կարծիքով` հակամարտության լուծման 3 տարբերակից և ոչ մեկը չի նախատեսում ապստամբների հաղթանակը: Վատագույն տարբերակը, որը կարող է այլընտրանք դառնալ կառավարական բանակի հաղթանակին, պարզապես այդ երկիրը քանվելն է, ինչը սպառնում է ապակայունություն և քաոս առաջ բերել ողջ տարածաշրջանում այնպիսի պետությունների համար` Լիբանան, Հորդանան և Իրաք:
Եվ մեկ այլ տարբերակի համաձայն` զինված հակամարտությունը Սիրիայում կարող է շարունակվել անորոշ ժամանակով: Այս զարգացումը Հայդենը ծայրահեղ անընդունելի է համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)