Հպարտանում ենք մեր խաղով. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դորտմունդցիների երկրպագուները կարող են հպարտանալ թիմով. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Մխիթարյանն այս մասին նշել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ տարած հաղթանակի և խմբում առաջին տեղ գրավելուց հետո:
«Միգուցե մենք արեցինք անհնարինը: Հպարտանում ենք մեր խաղով, չնայած որ չկարողացանք մեր բոլոր հնարավորություններից օգտվել: Նշանակություն ունի միայն հաղթանակը: Մենք կարող էինք խմբում կամ առաջին կամ 2-րդ տեղը զբաղեցնել: Մեզ համար կարևոր էր առաջին տեղում լինել, քանի որ «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցն է»,-նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում