Չեմ ցանկանում մասնակցել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև «պատերազմին». Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման համար քվեարկել է իր թիմի երկու ֆուտբոլիստի օգտին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ես քվեարկել եմ իսպանացիների օգտին, քանի որ կարծում եմ` վերջին տարիներին նրանք չեն ստացել արժանի գնահատանք: Դա արել եմ նաև, քանի որ չեմ ցանկանում մասնակցել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև պատերազմին: Միգուցե նրանք, որոնց օգտին քվեարկել եմ տարվա լավագույնները չեն, սակայն նրանք մի մասն են ֆուտբոլիստների այն սերունդի, ովքեր դարձել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և չեն ստացել ոչ մի անհատական մրցանակ»,-նշել է Դել Բոսկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում