Ռոնալդուն` Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայի խմբային լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ռոնալդուն մրցաշրջանը սկսեց «Գալաթասարայի» հետ հանդիպմանը հեթ-տրիկ ձևակերպելով: Պորտուգալացին ռեկորդ սահմանեց` դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է խմբային փուլում 9 գոլ ձևակերպել:
Մրցաշարի վերջին 25 խաղում նա մրցակցի դարպասը գրավել է 28 անգամ:
Ընդհանուր առմամբ` Չեմպիոնների լիգայում նա հեղինակել է 57 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում