Մաքրվում են Երևանի կրթական հաստատությունների բակերը
Հայաստան
Մայրաքաղաքի համապատասխան ծառայությունների կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները:
Վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ:
Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում նպաստում են «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամին ներկա բարձր դասարանների աշակերտները:
Հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն են միացել նաև մանկապարտեզների աշխատակիցները, որոշ դեպքերում նաև երեխաների ծնողների աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից