«Կատվամրցանակ, կամ վա՜յ քեզ, Չարե՛նց»
Գիտություն և Մշակույթ
Վերջալույսի վրա փոշի է նստել՝
հին,
սուտ,
կեղծ...
Գող փիսոները գրողների միություն են հիմնել
կատվահայաստանում
վաղուց`
դեռեվս բոլշեվիկ կատվառյուծների օրոք,
որ սպանեցին Չարենցին...
Ոչ Վանա
գլխավոր սեվ կատուն՝պոչը ցից
կատաղած հարձակվում է
հորիզոնի վրայով անցնող
սպիտակ ամպիկի վրա,
ջղայն մլավում,
մռռում.
«մյաու՜ է»,
ու ստանում
գրական կատվամրցանակ՝
5 միլիոն դրյայն պետական կատվագողական օբշակ բյուջեից՝
պլոկած
մերկ մարմինների վրա,
կատու շալակած հայաստանցիներից՝
նորաֆինդ մլրտոց,
մռռոցների համար անծանոթ ու կատվաջղային,
քանքար...
Վա՜յ քեզ, Չարե՛նց,
Քեզ ասում էին,
որ իզուր ես ապրում
կատուների մեջ,
կոմսոմոլ «կատվառյուծները»
Քեզ սպանեցին ոխակալ,
որ իրենց չխանգարես մյաու-ներ գրել:
Եվ դա Քեզ ասաց, Չարենց,
ընդամենը մի
կատու,
հզո՛ր Չարենց,
անմա՛հ,
բացառիկ հանճա՛ր,
գա՛նձ,
հայ ժողովուրդը քո կարիքն ունի,
ափսո՜ս,
որ անուժ է միշտ եղել պաշտպանել
իր ՄԵԾԵՐԻՆ...
Էդվարդ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)