Ավետ Բարսեղյանն ամուսնանում է (ֆոտո)
Հասարակություն
Հաղորդավար, մի շարք երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը իր տևական դադարով շատերին ստիպեց անհանգստանալ: Մեծ մասը կարոտում էր սիրված ու գրագետ հաղորդավարին, որոշներն էլ ուրախացել էին բացակայությունից… Այնուամենայնիվ, հիշում ու այդ «եթերային դատարկությունը» նկատում էին բոլորը… Life.Panorama.am-ի հետ Ավետ Բարսեղյանն այսօր անկեղծացավ գործունեության, անձնական փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին…
-Ավետ, տևական ժամանակ է՝ ձեզ հեռուստաեթերներում չենք տեսնում: Պատճառ կա՞:
-Հեռուստադադար եմ վերցրել, քանի որ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդումն ավարտվեց… Սակայն ասեմ, որ առաջարկ եմ ստացել Հանրային հեռուստաընկերությունից: Այնպես որ, շուտով կվերականգնվի իմ եթերային կյանքը…
-Ինտելեկտուա՞լ, թե՞ ժամանցային ծրագրով կվերադառնա՞ք:
-Դեռևս մշակման փուլի մեջ է, բայց, կարծում եմ, ժամանցային ծրագիր կլինի…
-Հավանաբար ձեզ պետք է սպասենք 2014 թվականին…
-Այո, նոր տարվա հետ ես էլ կգամ…Արդեն իսկ ամանորի գիշերը հավանաբար կլինեմ եթերում՝ որպես հաղորդավար…

-Իսկ ես կարծում էի` «Հ1»-ից նեղացած եք գնացել:
-Բոլորովին… Ուղղակի գնացել էի իմ սիրած ծրագրի «ետևից»… Խոսքը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման մասին է, որի հաղորդավարական աթոռը թափուր մնալուն պես ես մեծ սիրով տեղափոխվեցի «Շանթ» հեռուստաընկերություն:
-Փաստորեն «հանրայինի» ձեր ընկերներն էլ ձեզանից չնեղացան…
-Բացարձակ… Ես աշխատել եմ երեք հեռուստաընկերություններում և դրանցից յուրաքանչյուրի հետ էլ շատ բարի և դրացիական հարաբերություններ ունեմ…
-Հեռուստադադարի ընթացքում ինչո՞վ եք զբաղվել:
-Համերգային ծրագրեր եմ վարել, նաև երգերի խոսքեր եմ գրել… Այս տարի հատկանշական էր Սոսո Պավլիաշվիլիի, Քրիստինա Օրբակայտեի և Թաթայի զուգերգը… Ի դեպ, վերջերս ավարտեցի «Հ1»-ի ամանորի կապակցությամբ գրված երգի բառերը… Նաև «Հանրային ռադիոյի» եթերում արդեն 9 տարի է, վարում եմ մի հրաշալի ծրագիր, որը կոչվում է «Խելք խելքի»:
-Ավետ, որքանով տեղյակ եմ, վերջապես գտել եք ձեր երկրորդ կեսին:
-Այո, ունեմ սիրելի էակ, Աստծո հաջողությամբ օրինական հարաբերությունների մեջ կմտնենք հաջորդ տարի…
-Ձեր ընտրյալը ձեր երկար տարիների հարևանուհին է: Այս տարիների ընթացքում ի՞նչ չէիք նկատել նրա մեջ, որ հանկարծ տեսաք ու սիրահարվեցիք…
-Քանի որ նրան շատ փոքրուց եմ ճանաչել, ոչ մի այդպիսի կայծ չկար, որը հետագայում բռնկվեց երկուսիս մեջ: Շատ դժվար է մարդուն տեսնել արդեն որպես աղջիկ և կին, երբ շատ փոքր տարիքից նրան գիտես… Դու նրան մշտապես երեխա ես ընկալում…
-Փաստորեն, ձեր մեջ տարիքային տարբերություն կա՞:
-Այո, 11 տարի…
-Դա խնդիր չի՞ առաջացնում հարաբերությունների մեջ:
-Ոչ, բոլորովին, միմյանց շատ հեշտ ենք հասկանում…
-Բնույթով լավատես ե՞ք:
-Կարելի է ասել այո, դրականին ավելի շատ եմ տեղ տալիս, քան բացասականին… Չնայած, զերծ չեմ նաև ընկճվելուց և կյանքին երբեմն մուգ ակնոցով նայելուց… Երբեմն նման պահեր լինում են…
-Իսկ քննադատությա՞նն ինչպես եք վերաբերվում:
-Շատ լավ, եթե այն առողջ է և չի վնասում մարդու անհատականությանը: Եթե քննադատությունն արված է խելացի ու բանիմաց մարդու կողմից…
-Երկու օր առաջ սոցցանցերի օգտատերերից մեկը, թեև գնահատելով ձեր գրագիտությունը, այնուամենայնիվ, շնորհակալություն էր հայտնել, որ չեք երևում հեռուստաեթերներում…
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն