«Ցեղասպանություն տեղի ունեցավ հայերի հանդեպ, իսկ հայերից հետո Հիտլերն անցավ գործի»
Հայկական Մամուլ
Դեկտեմբերի 9-ին եւ 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարեւորությունը եւ նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:
ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ քննարկմանը մասնակցող, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման եւ վերջինիս անփոխարինելի դերը ցեղասպանության ոճրի իրավական սահմանման գործում: Ըստ հաղորդագրության, դեսպան Նազարյանը հիշեցրել է, որ իր մասնագիտությունը ընտրելու որոշման համար շրջադարձային է եղել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը:
Հայաստանի դեսպանը նշել է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դեմ պայքարի այդ անկոտրում նվիրյալը հետագա իր կյանքը նվիրել է ցեղասպանության ճշմարտության բացահայտմանն ու կանխարգելմանը:
Դեսպան Նազարյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման եւ դատապարտման ուղղությամբ ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Ցեղասպանության կանխարգելման գործում ՄԱԿ-ի գրասենյակների գործունեության առթիվ:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը