Դավիթ Հարությունյանն ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին
Հայկական Մամուլ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Սարգսյանի եւ Արմեն Աշոտյանի հայտարարություններին, թե Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը «քաղաքական հայտարարություն» եւ «քաղաքական հորդոր» էր, Դ. Հարությունյանը նշել է. «Այո՛, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական: Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաեւ քաղաքական պատասխանատվություն: Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաեւ ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն: Ուստի, նախագահի' կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ԱԺ ներկայացնելը եւ այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը եւս քաղաքական է»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը