789 մլն դրամ` ծառայողական ավտոմեքենա գնելու համար
Հայկական Մամուլ
Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ կամ ավելի քան 195 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին: Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա' դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի եւ մի շարք այլ գերատեսչությունների համար: Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կառավարության ո՛չ այս' 1151-Ն որոշումը, ո՛չ դրա նախագիծը դրված չէ կառավարության կայքում, այլ այն հրապարակվել է միայն «պաշտոնական տեղեկագրում»: Ասել է թե՝ այս որոշումն ընդունվել է կիսագաղտնի, որպեսզի այդ առիթով հասարակական աղմուկ չբարձրանա:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը