ԱԺ պատգամավորները սրտի դողով սպասում են
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Ամանորյա ռելաքսի մեջ հայտնված ԱԺ պատգամավորները սրտի դողով սպասում են' հանկարծ չլինի՞ ևս մի արտահերթ: Բանն այն է, որ Հանրային խորհուրդը համառորեն դիմում է Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս կուտակային կենսաթոշակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրի:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ կարող է հրավիրվել նախագահի, կառավարության և պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ: Անհամբեր պատգամավորները փորձել են նախագահականից ճշտել' կլինի՞ նիստ, թե՞ ոչ, իրենք գնա՞ն Դուբայ, թե՞ «թթվեն» Հայաստանում: Նախագահականից ասել են' նախագահը, ըստ էության, իր կարծիքն արտահայտել է ի դեմս գործադիր մարմնի` կառավարության, օրենքի նկատմամբ վերաբերմունքի: Հետն էլ հիշեցրել են վարչապետի նախորդ օրվա «ալիբին»' այդ օրենքի վրա աշխատել են 2 նախագահ, 3 վարչապետ, կոալիցիոն մի քանի կառավարություններ:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը