Ուկրաինայի ՆԳՆ-ն խոստովանել է, որ խախտել է օրենքը Եվրամայդանի ցույցը ցրելիս
Աշխարհ
Ուկրաինայի ՆԳՆ-ն խոստովանել է, որ Կիևի Նեզալեժնոստի Մայդանում նոյեմբերի 30-ին ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից օրենքի խախտումներ են թույլ տրվել, գրում է Интерфакс-ը`հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի նախնական ստուգման արդյունքներին:
Այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ որոշ ոստիկաններ ֆիզիկական ազդեցության միջոցներ են գործադրել ցուցարարների հանդեպ: Ընդ որում` ՆԳՆ-ում նշում են, որ հիմքեր կան պնդելու, թե ցույցը ցրելու ժամանակ գրանցվել են նորմատիվ իրավական ակտերի խախտման դեպքեր: Մասնավորապես` որոշ ոստիկաններ հատուկ միջոցներ և չափից դուրս ուժ են կիրառել ցուցարարների հանդեպ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն