Սիցիլիայում ձերբակալվել է Կոզա Նոստրայի պարագլխի ընտանիքը
Աշխարհ
Իտալիայի ոստիկանությունը դեկտեմբերի 13-ին ձեևբակալել է սիցիլիական մաֆիայի բոսի` Մատեո Մեսինի Դենարոյի ընտանիքի անդամներին. գրում է Reuters-ը: Հետաքննությունը ենթադրում է, որ նրա քույրը, երկու եղբայրներն ու զարմիկը նրա հետ կապ էին պահպանում և օգնում էին նրան ղեկավարել Կոզա Նոստրա խմբավորումը:
Խոշորագույն մաֆիոզի ընտանիքի անդամները ձերբակալվել են Սիցիլիայի հարավում գտնվող Տրապանի քաղաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում: Ընդհանուր առմամբ` ձերբակալվել է 30 մարդ: Առգրավվել է 5 մլն եվրո գումար:
Ձերբակալվածների դեմ մեղադրանք է ներկայացվել կազմակերպված հանցավորությանը մեջ ներգրավված լինելու, դրամաշորթությամբ զբաղվելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն