««Բարսելոնայի» դռները միշտ բաց են Գվարդիոլայի առջև». Ռոսել
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը անդրադարձել է թիմի նախկին գլխավոր մազիչ Խոսեպ Գվարդիոլային, ով այժմ գլխավորում է Մյունխենի «Բավարիան»: Ռոսելը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու Գվարդիոլան հեռացավ թիմից:
«Այդ մասին պետք է հարցնել Գվարդիոլայից: Պեպը եղել է «Բարսելոնայի» պատմության լավագույն մարզիչը: Նրա ձեռք բերած արդյունքները բարելավել հնարավոր չէ: Բարսելոնան նրա քաղաքն է, իսկ սա` իր ակումբը: Այնպես որ, «Բարսելոնայի» դռները միշտ բաց են նրա առաջ»,- Ռոսելի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում