Ձմեռ պապերն իրազեկում են հավաք–երթի մասին. «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարի»
Հասարակություն
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014 թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:
Այսօր մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք քաղաքի կենտրոնական փողոցներում բարձրախոսով իրազեկում են քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:
Լուրեր.com-ի լրագրողի փոխանցմաբ` Ձմեռ պապերը կոչ են անում քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել բոլորի իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից` դեպի Սահմանադրական դատարան: Ձմեռ պապերը քաղաքացիներին թռուցիկներ և կոնֆետեր են բաժանում:
Ի դեպ, Ձմեռ պապերին ուղեկցում են ոստիկանները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն