Քամերոն Դիասը զարմացրել է իր` առանց դիմահարդարման լուսանկարով
Այլ
Մի քանի օր առաջ 41-ամյա դերասանուհի Քամերոն Դիասն «Instagram»-ում տեղադրել է իր լուսանկարները՝ առանց դիմահարդարման:
Դիասի այս արարքը կարելի է համարել բավականին համարձակ: Բանն այն է, որ առանց դիմահարդարման՝ Կամերոնն ունի, մեղմ ասած, ոչ այնքան թարմ տեսք: Խորը կնճիռներն աչքերի շուրջ և սփրթնած մաշկի գույնն իրական պատկերացում են տալիս նրա արտաքինի մասին: Ամենից տարօրինակն այն է, որ Քամերոնը լուսանկարվել է՝ ձեռքին ունենալով ֆոտոշոփի արդյունքում ստացած իր հիանալի դիմանակարը: Այսպես, Դիասին իր կոլեգաներն ու երկրպագուները հեշտությամբ կկարողանան համեմատել, թե ինչքան է տարբերվում նա իրական կյանքում և պրոֆեսիոնալ լուսանկարներում:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն