Այսօր ժողովրդական երգիչ Հովհաննես Բադալյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Հովհաննես Բադալյանը ծնվել է 1924, դեկտեմբերի 15 –ին, Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1946-49): 1949-54-ին` Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Վախճանվել է Երևանում։
Հ. Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խ. Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Ա. Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Ն. Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկնում քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)