Նեյմարը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալեց «Վիլյառեալին»:
Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:1 հաշվով:
Կատալոնացիների կազմում Նեյմարը նախ 30-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա 68-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: Հյուրերի միակ գոլը իր հաշվին գրանցեց Մուսաչիոն:
«Բարսելոնան» շարունակում է գտնվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 43 միավոր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում