Կիևում անկարգություններ հրահրողի հանդեպ միջազգային քրեական հետախուզում է հայտարարվել
Աշխարհ
Ուկրաինան միջազգային քրեական հետախուզում է հայտարարել արմատական Եղբայրություն կուսակցության առաջնորդ Դմիտրի Կորչինսկու հանդեպ, ով մեղադրվում է Կիևում դեկտեմբերի 1-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:
«Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս այդ անձի գտնվելու վայրը կպարզվի, և նրա հանդեպ միջոցառումներ կձեռնարկվեն»,-հայտարարել է Ուկրաինայի քրեական հետախուզության վարչության պետ Վասիլի Պասկալը: Նա միաժամանակ հայտարարել է, որ կուսակցության 15 անդամ բնակվում էր Կորչինսկու բնակարանում և հիմք էր նախապատրաստում առավել արմատական ակցիաների համար:
Սակայն, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նրանց չի հաջողվել Ինտերպոլի կայքում գտնել Կորչինսկու անուն ազգանունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն