Թոխմախի Մհերը պատրաստվում է գնել սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի կապիտալներից մեկը
Հասարակություն
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, պատրաստվում է գնել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի կապիտալներից մեկը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նրա խոսքով` խոսքը Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին Էրեբունի միավորման տարածքի մասին է: «Ինձ հետ չի խոսել, այդ առուծախը «Ամերիա» բանկի հետ է իրականացնում: Դե, իմ գույքը արգելանքի տակ է: Իսկ այդ տարածը, որը Մհեր Սեդրակյանը ցանկանում է գնել, մոտավորապես 7 հազար քառակուսի մետր է: Բանկը շատ էժան է գնահատել` մոտավորապես 7 հազար դոլար, բայց շուկայական գինը մոտ 3 անգամ ավելի է»,- նշեց Փայլակ Հայարապետյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն