Արոնյանը 3-րդ հորիզոնականում է
Սպորտ
Պեկինում շարունակվում են Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումները:
Այսօր տեղի ունեցան կայծակնային խաղի հերթական պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 13.0 միավորով երրորդ տեղում է: Առաջատարը Մամեդյարովն է` 14 միավորով:
Արոնյանն առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի, Վան Հաոյի, Վան Յունի նկատմամբ: Ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի, Ալեքսանդր Գրիշչուկի Վաշիե-Լագրավի հետ: Պարտվեց Նեպոմնյաշչիին, Մամեդյարովին, Իվանչուկին Լեկոյին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում