Յանուկովիչը ամերիկացի սենատորներին հավաստիացրել է` Ուկրաինայի` եվրաինտեգրման քաղաքականությունն անփոփոխ է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնի ու Քրիստոֆեր Մերֆիի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Ուկրաինայի եվրաինտեգրմանն ուղղվածությունը. ասված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Նախագահը հերթական անգամ ընդգծել է Ուկրաինայի` եվրաինտեգրման ուղղվածության անփոփոխությունը, միաժամանակ վստահեցրել է երկրի շահերին հավատարիմ մալու իր քաղաքականությունը: Վիկտոր Յանուկովիչը վստահեցրել է, որ իշխանություններն անում են ամեն բան խաղաղ ցույցերին քաղաքացիների մասնակցության իրավունքը պաշտպանելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը. ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև` մարտահրավերները, որոնք ծառացել են Ուկրաինայի առջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն