Չինական լուսնագնացն առաջին նկարներն է ուղարկել Երկիր մոլորակ
Այլ
Չինական առաջին «Նեֆրիտե նապաստակ» լուսնագնացը Երկիր մոլորակ է ուղարկել Լուսնի վրա կատարած առաջին նկարները: Գունավոր լուսանկարներում երևում է ՉԺՀ-ի դրոշը, որը բարձրանում է լուսնագնացի վրա:
«Չանե 3» տիեզերք արձակված սարքավորումը (Չանեն Լուսնի աստվածն է չինական դիցաբանության մեջ) վայրէջք էր կատարել դեկտեմբերի 14-ին: Հաջորդ օրը սարքավորումն արձակել էր իր լուսնագնացը, որը պետք է ուսումնասիրի տեղանքը և փորձանմուշներ վերցնի:
Լուսնի վրա սարքավորումը տեղաշարժվում է ժամում 200 մետր արագությամբ: Սարքավորման պլանավորած աշխատանքային ժամկետը 3 ամիս է. գրում է Интерфакс-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն