Էրդողանը ճանաչում է Ցեղասպանությունը և հայերին հետ վերադարձնում Թուրքիա. թուրք պատգամավոր
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի պագամավոր Օքթայ Վուրալը պնդում է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը պլանավորում է Թուրքիայում ընդունել և տեղավորել 200.000 հայերի, և հող ապահովել նրանց համար. հայտնում է Musavat ադրբեջանական կայքը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Պատգամավորը հայտարարել է, թե Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն Հայաստանում իրեն հայի նման է պահել:
«Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն` նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությանը: Էրդողանի կուսակցությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ կուսակցությունը մտադիր է 200 000 հայերի հետ բերել և բնակեցնել Թուրքիայում»,-հայտարարել է Վուրալը:
Նշենք, որ Դավութօղլուն Երևանում հայտարարել էր, թե հայերի տեղահանումը Օսմանյան կայսրության տարածքից ինքն անմարդկային արարք է համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)