Կիևի Անկախության հրապարակում ցուցարարների թիվը կտրուկ նվազել է
Աշխարհ
Ուկրաինայում շարունակվում են եվրաինտեգրման կողմնակիցների ցույցերը, սակայն Կիևում այսօր առավոտյան ցուցարարների թիվը նկատելի նվազել է. հաղորդում է ria.ru-ն:
Կիրակի օրն ընդդիմության զանգվածային հանրահավաքին ներկա էր ավելի քան 18.000 ցուցարար: Այս պահի դրությամբ Կիևի Անկախության հրապարակում են ընդամենը մի քանի հարյուր ցուցարարներ: Նրանք ծածանում են Ուկրաինայի և ԵՄ-ի դրոշները, լսում ընդդիմադիր քաղաքական գործիչների ելույթներն ու մասնակցում երաժշտական միջոցառմանը:
Միևնույն ժամանակ, հատուկ ջոկատայիններն իրենց ռազմական մեքենաներով և վրաններով շարունակում են վերահսկողությունը Կրեշչատիկ փողոցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն