Վրաստանի արքայական ընտանիքն ամուսնալուծվել է
Վրաստան
Վրաստանում ամուսնալուծվել են վրացական թագավորական տոհմի ներկայացուցիչներ Դավիդ Բագրատիոնին և Աննա Բագրատիոնին. այս մասին գրել է Դավիդ Բագրատիոնին արքայական ընտանիքի պաշտոնական կայքում:
«Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ լուծարված է համարվում Աննա Բագրատիոնիի հետ իմ ամուսնությունը, ում ես երախտապարտ եմ տղա պարգևելու համար»:
Գեորգի Բագրատիոնին հայտարարվել էր Բագրատիոնի արքայական դինաստիայի ապագա գահաժառանգ 2013թ. նոյմեբրի 3-ին` իր մկրտության օրը:
Արքայական ընտանիքի երկու ճյուղերի` Բագրատիոնի-Մուխրանելի տոհմերի սերունդների ներկայացուցիչ Դավիդ Բագրատիոնին, որը Իսպանիայից Վրաստան էին տեղափոխվել մի քանի տարի առաջ, և Աննան ամուսնացել էին 2009թ. փետրվարին Սուրբ Երրորդություն տաճարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն