Կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը
Հայաստան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:
Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբը և ներկայացել կարգալուծության:
Այսուհետ կարգալույծ հռչակված եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Արմեն Խաչատրյան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից