Թող անհանգստանան «Ռեալն» ու «Բարսելոնան». Նասրի
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սամիր Նասրին Չեմպիոնների լիգայի 1/8 վիճակահանությունից առաջ նշել է, որ որ իրեն չի անանգստացնում, թե ով է լինելու իրենց մրցակիցը:
«Ողջ Եվրոպան տեսավ մեր խաղը «Արսենալի» հետ: Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ խաղը հաշվի առնելով` շատերն անհանգստանում են փլեյ-օֆֆում մեզ հանդիպելուց: Ես չեմ անհանգստանում, թե որ մցակիցը մեզ բաժին կնկնի 1/8 եզրափակչում: Չեմ կարծում, որ «Ռեալը» կամ «Բարսելոնան» կուրախանան մեզ հետ հանդիպումից:
Եթե ես ընտրեի, ապա կխաղայի «Ատլետիկոյի», «Բորուսիայի», ՊՍԺ-ի հետ: Իհարկե, չէի ցանկանա խաղալ «Ռեալի» կամ «Բարսելոնայի» հետ: Բայց եթե, այնուամենայնիվ, նրանցից մեկը մեզ բաժին ընկնի, ապա իրենք ստիպված կլինեն անհանգստանալ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում